Մրցույթին կարող են մասնակցել 2017-ի ամառային զորակոչի ենթակա երիտասարդները՝ ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն մասնագիտություններով:
Պաշտպանության նախարարությունը՝ «Հայթեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ հայտարարում է մրցույթ՝ զորակոչիկների համար, ովքեր ունեն տեղեկատվական և հաղորդակցական, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում խորը մասնագիտական գիտելիքներ ու գործնական հմտություններ: Մրցույթին կարող են մասնակցել 2017-ի ամառային զորակոչի ենթակա երիտասարդները՝ ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն մասնագիտություններով: Անհրաժեշտ է մինչև հունիսի 25-ը գրանցվել atmk.mil.am հղմամբ, կամ ուղարկել տվյալները [email protected] էլ. փոստի հասցեին: Քաղաքային Հեռախոս՝ 29 44 16: