Երևանի նոր ավագանին առաջին նիստն է գումարել: 65 ընտրյալներից «Երկիր ծիրանի» կուսակցության 5 անդամները բոյկոտել են նիստն ու չեն մտել դահլիճ:
Երևանի նոր ավագանին առաջին նիստն է գումարել: 65 ընտրյալներից «Երկիր ծիրանի» կուսակցության 5 անդամները բոյկոտել են նիստն ու չեն մտել դահլիճ: Նիստի մասնակից ավագանու անդամներն ընտրել են հանձնաժողովների անդամներին և տեղակալներին: Որոշել են նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողության օրը. այն տեղի կունենա ավագանու՝ հունիսի 12-ի նիստին: