Միջազգային բանկիրները Երևանում մասնակցում են Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպմանը:
Հայաստանը նախաձեռնել է երկարաժամկետ զարգացմանը միտված լրջագույն բարեփոխումներ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է հանրապետության նախագահը: Միջազգային բանկիրները Երևանում մասնակցում են Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպմանը: Նախագահ Սարգսյանը կարևորել է միջազգային ֆինանսական այդ կառույցներին մեր երկրի անդամակցությունից ի վեր անցած 25 տարիների համատեղ ծրագրերը, որոնց շնորհիվ Հայաստանը կարողացել է երկրում ապահովել մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն՝ վարելով համակարգված հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն, ինչպես նաև իրագործել բարեփոխումներ ամենատարբեր ոլորտներում և դրա հաշվին բարձրացնել Հայաստանի տնտեսության արդյունավետությունը: