Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում՝ դա Արգավանդի խաչմերուկն է, և Եղվարդի խճուղու օլիմպիական ավանի դիմացի հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխության մասին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում՝ դա Արգավանդի խաչմերուկն է, և Եղվարդի խճուղու օլիմպիական ավանի դիմացի հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխության մասին: Փոփոխության արդյունքում՝ Իսակովի պողոտայով դեպի Երևան երթևեկողների համար այդ խաչմերուկում կկազմակերպվի հետադարձի տեղ՝ լրացուցիչ կավելացվի միայն հետադարձի համար առանձնացված 4-րդ երթևեկելի գոտի:
Դավիթաշենում՝ նոր կառուցված օլիմպիական ավանի տարածք տրանսպորտային միջոցների մուտքն անվտանգ կազմակերպելու համար՝ Եղվարդի խճուղու այդ հատվածում Զովունի գյուղի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին երթևեկելի 3-րդ գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ կամ դեպի ձախ՝ դեպի օլիմպիական ավանի մերձակա տարածք՝ նախկին ուղիղ կամ հետադարձի փոխարեն: Իսկ հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված վայրում կարգելվի հետադարձի կատարումը՝ նրանք այդ հատվածում կարող են երթևեկել միայն ուղիղ: