Շեշտադրվել է գործարար կապերի խթանումը: Հաջորդ տարի Իտալիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը:
Իտալացի գործընկեր Անջելինո Ալֆանոյի հետ նախարար Նալբանդյանը քննարկել է երկկողմ ու Եվրամիության հետ հարաբերությունների շրջանակը: Շեշտադրվել է գործարար կապերի խթանումը: Հաջորդ տարի Իտալիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը: Այդ համատեքստում Նալաբանդյանը ներկայացրել է Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։