Սահմանամերձ այդ համայնքների ղեկավարները «Օրակարգ»-ին ասել են, որ ճշտվում է նյութական վնասի չափը:
Հունիսի 7-ի երեկոյան Ադրբեջանը լարել է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին: 10:30-ից մինչև կեսգիշեր, ադրբեջանական զինուժը նախ կրակ է բացել հայկական մարտական հենակետերի ուղղությամբ, ապա ժամուկես խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել Տավուշի մարզի Բաղանիս, Կոթի, Ոսկևան գյուղերը: Սահմանամերձ այդ համայնքների ղեկավարները «Օրակարգ»-ին ասել են, որ ճշտվում է նյութական վնասի չափը: Այս պահին հյուսիսարևելյան սահմանին հանգիստ է: