Դիրքապահ Վարդերեսյանը հասցրել է գումարտակի առաջ մատուռ կառուցել: Երազում այցելել է ընտանիքին, ավետել՝ «ինքը վերածնվելու է»:
Երևանում ծնվել է Արցախի սահմանը պաշտպանելիս զոհված Արտյոմ Վարդերեսյանի եղբայրը: Նորածնին կոչել են Արտյոմ: Մայրը հույս ունի, որ փոքրիկը կշարունակի ավագ եղբոր անավարտ գործը: Ժամկետային զինծառայողը Լոռու Կաթնաջուր գյուղից էր, ընկել է ապրիլյան դեպքերից մի քանի օր առաջ: Դիրքապահ Վարդերեսյանը հասցրել է գումարտակի առաջ մատուռ կառուցել: Մոր երազում այցելել է ընտանիքին, ավետել՝ «ինքը վերածնվելու է»: