Մենք գտնվում ենք ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր գործակից ունեցող տարածաշրջանում:
Ամռան ընթացքում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից խուսափելու համար մաշկը մշտապես պետք է պաշտպանել: Մաշկաբանները նշում են, որ դա կարևոր է, քանի որ մենք գտնվում ենք ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր գործակից ունեցող տարածաշրջանում: Բացասական հետևանքներից խուսափելու համար՝ խորհուրդ է տրվում արևի տակ լինել առավոտյան ժամերին և ժամը 16:00-ից հետո: