Գործակցության նոր փաստաթղթի տակ ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարները՝ Մոսկվայում:
Արտակարգ իրավիճակներում միմյանց ավելի արագ ու արդյունավետ օգնելու համար հայ և ռուս փրկարարները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել: Գործակցության նոր փաստաթղթի տակ ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարները՝ Մոսկվայում: Դավիթ Տոնոյանը Ռուսաստանի մայրաքաղաքում մասնակցել է «Համալիր անվտանգություն-2017» միջազգային ցուցադրությանը: