«Պահանջում ենք, որ իրենց հիմնարար ազատությունների շրջանակում գործող բոլոր անձինք ազատ արձակվեն»։
Պետքարտուղարությունը մտահոգ է Թբիլիսիից ադրբեջանցի լրագրողի առևանգման փաստով, մեկնաբանելով լրագրող Աֆղան Մուխթարլիի հետ կատարվածը՝ հայտարարել է խոսնակ Հիզըր Նոյերտը։ Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունը նաև մտահոգություն է հայտնել ադրբեջանական ընդդիմադիր ժողճակատ կուսակցության փոխղեկավար Գյոզալ Բայրամլիի ձերբակալության կապակցությամբ։
«Պահանջում ենք, որ իրենց հիմնարար ազատությունների շրջանակում գործող բոլոր անձինք ազատ արձակվեն։ Ուշադիր հետևում ենք Մուխթարլիի գործի քննությանը, որը պետք է լինի թափանցիկ և ողջամիտ ժամկետում»,- հայտարարել է խոսնակ Նոյերտը։