Հայ փորձագետների գնահատականով Իրանին ներքաշել Քաթարի մեկուսացման պատմության մեջ պետք չէ: Այստեղ Սաուդյան Արաբիայի մատն է խառը:
Հայ փորձագետների գնահատականով Իրանին ներքաշել Քաթարի մեկուսացման պատմության մեջ պետք չէ: Այստեղ Սաուդյան Արաբիայի մատն է խառը: Պատճառն էլ այն է, որ այդ երկիրը, որը պետք է ղեկավարի հակաահաբեկչական կոալիցիան, Քաթարին լուրջ մրցակից է համարում: Լուրերը, թե խնդիրը սկսվել է հաքերային հարձակման հետևանքով եղած տեղեկատվական արտահոսքից, փորձագետները պարզապես իրական պատճառի լավ փաթեթավորում են համարում: Այսպես՝ Սաուդյան Արաբիան փորձում է ցույց տալ իր գերիշխող դիրքը տարածաշրջանում, մինչդեռ Քաթարի ներքին ռեսուրսը բավարար է խնդիրը կարճ ժամանակում լուծելու համար: