Հենց տավուշեցիներից Նախագահը հետաքրքրվել է՝ ինչ արդյունք են տալիս սահմանապահ բնակավայրերին տրված արտոնությունները:
Նախագահի աշխատանքային այցը սկսվել է Կողբից, որտեղ նա հանդիպում է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետը և Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարներ: Հենց տավուշեցիներից Նախագահը հետաքրքրվել է՝ ինչ արդյունք են տալիս սահմանապահ բնակավայրերին տրված արտոնությունները: