Ամբողջովին վնասվել են միկրոավտոբուսն ու գազալցակայանի սպասասրահի ապակին: Տուժածներ չկան:
Ջերմուկ քաղաքի գազալցակայաններից մեկում կեսգիշերն անց պայթյուն է եղել: Պարզվել է, որ պայթյունը «ԳԱԶել» մակնիշի մարդատար միկրոավտոբուսի գազաբալոնի լիցքավորման ժամանակ է եղել: Ամբողջովին վնասվել են միկրոավտոբուսն ու գազալցակայանի սպասասրահի ապակին: Տուժածներ չկան: