Մի քանի ամիս անց կսկսվեն ամենամեծ տաղավարի կառուցման աշխատանքները՝ 1000 քառակուսի մետր տարածքով:
Մասշտաբով՝ ամենամեծը, դիզայնով՝ ամենագեղեցիկը, տեխնիկապես՝ ամենաարդիականն ու գերհագեցածը. Հանրայինը կունենա տարածաշրջանում ամենաարդիական տաղավարը: Այն Չինաստանի նվերն է Հայաստանին: Նոր տաղավարում հնարավոր կլինի հյուրընկալել միաժամանակ 300 հանդիսատեսի: Այստեղ կնկարահանվեն ազգային, հասարակական, մշակութային կարևոր բոլոր միջոցառումները: Ծրագրի համար տրամադրվել է 60 մլն յուան: