Պետության ղեկավարի մասնակցությամբ բացված Գերազանցության կենտրոնում երիտասարդ գիտնականները կկատարելագործեն հմտությունները էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում:
Էներգետիկ սարքավորումներ արտադրող եվրոպական ամենահայտնի ընկերություններից մեկը Պոլիտեխնիկում գերժամանակակից լաբորատորիաներ է հիմնել: Ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ»-ն և ռուսական «Տաշիր»-ը համաձայնագիրը դեռ երեք ամիս առաջ էին ստորագրել՝ Նախագահ Սարգսյանի՝ Ֆրանսիա այցի ժամանակ: Պետության ղեկավարի մասնակցությամբ բացված Գերազանցության կենտրոնում երիտասարդ գիտնականները կկատարելագործեն հմտությունները էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում: