քննական կենտրոններում մեկնարկել են միասնական քննությունները
Հանրապետության բոլոր քննական կենտրոններում մեկնարկել են միասնական քննությունները` կենսաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն առարկաներից: Բոլոր կենտրոնները հսկվում են տեսախցիկներով, իսկ մուտքի մոտ քննության ընթացքին հնարավոր է հետևել հեռուստացույցով: 2017-ին շրջանավարտների թիվը 19 հազար 700 է, որից 9800-ն է մասնակցել քննություններին՝ հունիսի 2-ին: