Ադրբեջանի դատարանը առևանգված Աֆղան Մուխտարլիին ձերբակալելուց հետո երեք ամսով կալանքի է ենթարկել:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Թբիլիսիից առևանգված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիին, իսկ Վրաստանին հորդորել է միջադեպի առնչությամբ հետաքննություն սկսել: