Բաքվի դատարանն ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել:
Բաքվի դատարանն ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Նրան նոր մեղադրանք է ներկայացվել՝ սահմանապահի նկատմամբ բռնության կիրառմամբ դիմադրություն ցույց տալու վերաբերյալ: Լրագրողը փաստաբանին պատմել է, որ իրեն ձերբակալած մարդիկ եղել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցների համազգեստով: