«Ցնցված եմ այն ամենով, ինչ կատարվում է լրագրող ու ակտիվիստ Մուխթարլիի հետ»,-հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը:
«Ցնցված եմ այն ամենով, ինչ կատարվում է լրագրող ու ակտիվիստ Մուխթարլիի հետ»,-հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը: Նիլս Մուժնիեկսը նշել է, որ Մուխթարլիի փաստաբանը հաստատել է, որ առևանգողները նրա գրպանը գումար են գցել ու դաժան վերաբերմունք ցուցաբերել։
«Սրանք շատ լուրջ պնդումներ են, որոնք պահանջում են Վրաստանի իշխանությունների առավելագույն ուշադրությունն ու հրատապ արձագանքը, որը պետք է իրականացնի արդյունավետ, արագ ու անկախ հետաքննություն։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Մուխթարլիին ու ապահովեն նրա լիակատար իրավունքները՝ ներառյալ պաշտպանություն խոշտանգումներից ու դաժան վերաբերմունքից»,-ասել է Մուժնիեկսը։