Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Սարգսյան-Ալիև հանդիպումը, բայց, նրա խոսքով, դեռ պետք է պահը հասունանա:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Սարգսյան-Ալիև հանդիպումը, բայց, նրա խոսքով, դեռ պետք է պահը հասունանա: Հիմա միայն կարելի է խոսել նախարարների մակարդակով հանդիպումների մասին: Հայաստանի արտգործնախարարի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպման ժամանակ հայտնի է դարձել, որ Մինսկի խմբի միջնորդները հունիսին կայցելեն Հայաստան: Նալբանդյանն ու Զանիերը չեն շրջանցել նաև ԵԱՀԿ գրասենյակի շուրջ աղմկոտ թեման: