Մեկ միլիոն դոլար մրցանակի հավակնորդները այս տարի 5-ն են:
Հանցավոր ռեժիմներից, պատերազմներից, սովից ու հիվանդություններից մարդկանց պաշտպանելն է նրանց աշխատանքը. Սուդանից, Սոմալիից, Աֆղանստանից հայտնի հումանիստներ Երևանում մասնակցում են «Ավրորա» միջազգային մրցանակաբաշխությանը: «Ավրորան» համարվում է մարդասիրության ասպարեզի «Նոբելյան մրցանակ», որ հիմնել են հայերը՝ ցույց տալով իրենց երախտագիտությունը բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք մեզ օգնության ձեռք են պարզել ցեղասպանության ժամանակ: Մեկ միլիոն դոլար մրցանակի հավակնորդները այս տարի 5-ն են: