Արտգործնախարարության մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ զոհվել է Քոչարյանների ընտանիքի 3 անդամ, իսկ ընտանիքի հայրը՝ Արսեն Քոչարյանը, այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ֆրանսիական Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 անձանցից 3-ը Հայաստանի քաղաքացիներ են: Արտգործնախարարության մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ զոհվել է Քոչարյանների ընտանիքի 3 անդամ, իսկ ընտանիքի հայրը՝ Արսեն Քոչարյանը, այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բազմահարկ շենքում հրդեհը բռնկվել է գիշերը։ Տարհանվել է 20 բնակիչ: Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին: