Սպանվել է առնվազն 28 մարդ, ևս 24-ը վիրավոր է:
Եգիպտոսում գրոհայինները գնդակոծել են ղպտիներին տեղափոխող երկու մեքենա: Սպանվել է առնվազն 28 մարդ, ևս 24-ը վիրավոր է: Եգիպտոսի առողջապահության նախարարության անանուն աղբյուրի համաձայն՝ զոհերի թիվը կարող է հասնել 35-ի: Մահացածների և վիրավորների մեջ կան նաև երեխաներ: Միջադեպը տեղի է ունեցել Կահիրեից 250 կիլոմետր հեռու գտնվող Էլ-Մինյա նահանգում: