Հայաստան-Բելգիա գործակցության օրակարգը հարստացնելու հեռանկարի մասին խոսել են Սերժ Սարգսյանը ու մեր երկրում Թագավորության նորանշանակ դեսպանը:
Հայաստան-Բելգիա գործակցության օրակարգը հարստացնելու հեռանկարի մասին խոսել են Սերժ Սարգսյանը ու մեր երկրում Թագավորության նորանշանակ դեսպանը: Ժան-Արթուր Ռեժիբոն հավատարմագրերն է հանձնել Հայաստանի ղեկավարին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը ակտիվ աշխատանքով կնպաստի, որ հայ-բելգիական կապերը ավելի ամրանան: Դեսպան Ռեժիբոն նշել է, որ իր խնդիրն է ավելի զարգացնել երկու պետությունների 25-ամյա բարեկամական կապերը: