Նոր սահմանադրության պահանջն է՝ նախարարների թիվը պետք է չանցնի տասնութից:
Կառավարությունը գնում է կառուցվածքային փոփոխությունների: Նոր սահմանադրության պահանջն է՝ նախարարների թիվը պետք է չանցնի տասնութից: Նախագծի փաթեթը հավանության է արժանացել Գործադիրի արտահերթ նիստում: Կառավարությունը խորհրդարանին առաջարկել է եկող շաբաթ արտահերթ նիստ գումարել հավանության արժանացած նախագծերը քննարկելու համար: