Հայկական ապրանքների արտահանման նոր, հեռանկարային հասցե են դառնում Ծոցի արաբական երկրները:
Էմիրությունների 5 աստղանի հյուրանոցներում նախաճաշի սեղանին արդեն հայկական հյութեր ու մուրաբա են դնում: Սերժ Սարգսյանի պատվիրակությունը անցած շաբաթ Դոհայում էր: Տարածաշրջանի տնտեսական հսկային Հայաստանը ներդրումային առաջարկների մեծ փաթեթ է ներկայացրել՝ ակնկալելով կատարական կապիտալի հոսք դեպի հայկական գյուղատնտեսություն, քաղաքաշինություն և զբոսաշրջություն: