Հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար փորձագետները լուրջ խոչընդոտ չեն տեսնում:
Նախագահ Ռոհանիի օրոք էր, որ առաջին անգամ Իրանի արտաքին գերատեսչությունը շեշտեց՝ Արցախի հարցը պետք է լուծվի ոչ միայն տարածքային ամբողջականության, այլև ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Հայ իրանագետների անանուն աղբյուրները վստահեցրել են՝ Թեհրանը ավելի է հակվում այն մտքին, որ հարցը պետք է լուծվի հենց այդ սկզբունքով: Հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար փորձագետները լուրջ խոչընդոտ չեն տեսնում: