Թագավորական պալատում նրան Աբդուլազիզ թագավորի ոսկե մեդալով են պարգևատրել՝ միապետության բարձրագույն քաղաքացիական պարգևով:
Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում է՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջին արտասահմանյան այցով: Թագավորական պալատում նրան Աբդուլազիզ թագավորի ոսկե մեդալով են պարգևատրել՝ միապետության բարձրագույն քաղաքացիական պարգևով, չնայած այն հանգամանքին, որ նրա կինը հրաժարվել էր գլխաշոր կրել մահմեդական երկրում: