Նախագահ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Քաթարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:
Մայրաքաղաք Դոհայում նախատեսված են մի շարք կարևոր հանդիպումներ: Նախագահ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Քաթարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Ընդգծելով, որ արաբական աշխարհի հետ Հայաստանն ունի յուրահատուկ հարաբերություններ` հիմնված դարավոր բարեկամության վրա, Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է Քաթարի հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և բոլոր ոլորտներում գործակցության խորացմամբ: