Կրթության նախարարությունը 15 օր ունի քաղաքային դպրոցների օպտիմալացման առաջարկներ կառավարություն ներկայացնելու համար:
Կրթության նախարարությունը 15 օր ունի քաղաքային դպրոցների օպտիմալացման առաջարկներ կառավարություն ներկայացնելու համար: Ուսումնասիրությունը պարզել է, որ քաղաքներում դպրոցների միայն 16 տոկոսի բեռնվածությունն է նորմալ: Կրթության որակը լավացնելու համար ժամանակն է կառուցվածքային փոփոխություններ սկսել, որոնք միշտ չէ, որ ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների սրտով կարող են լինել: Օպտիմալացման այս նախաձեռնությունը միայն քաղաքների դպրոցներին է վերաբերում: