Սավառնել օդում՝ կախված մի լարից. Հայաստանի հյուսիսը հավակնում է դառնալ էքստրիմ-տուրիզմի լավագույն վայրերից մեկը աշխարհում:
Սավառնել օդում՝ կախված մի լարից. Հայաստանի հյուսիսը հավակնում է դառնալ էքստրիմ-տուրիզմի լավագույն վայրերից մեկը աշխարհում: Ենոքավանի սարերում ամռանը կսկսեն կառուցել աշխարհի ամենաերկար զիփլայնը՝ 2 կիլոմետր, 680 մետր երկարությամբ, 300 մետր բարձրության վրա: Նախագծի ներդրող կարող է դառնալ յուրաքանչյուրը: Համացանցում դրամահավաք է սկսվել: Գաղափարի հեղինակը Չիբուխչյանների ընտանիքն է: Նրանք արմատներով Տավուշից են: