Լևոն Ալթունյանը նախագահին է ներկայացրել նաև օտարերկրյա առաջադեմ կլինիկական ուղեցույցները թարգմանելու ու կիրառելու քայլերը։
Այդ մասին նախագահ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպմանն ասել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Նա նշել է, որ շուտով կունենանք տնտեսապես արդյունավետ նոր մեխանիզմով դեղերի պետպատվերով գնման կենտրոնացված համակարգ: Լևոն Ալթունյանը նախագահին է ներկայացրել նաև օտարերկրյա առաջադեմ կլինիկական ուղեցույցները թարգմանելու ու կիրառելու քայլերը։ Քննարկվել են նաև առողջապահության ֆինանսական թափանցիկությանը, բժշկական ծառայությունների հասանելիությանը, մայրական մահացության ցուցանիշի նվազեցմանն ուղղված աշխատանքները: Նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ: