Թե ինչ պորտֆելներ այս անգամ կունենա քաղաքական ուժը մայիսի 18-ից հետո ձևավորվելիք կառավարությունում, հայտնի կդառնա կոալիցիոն ուժերի խորհրդակցության ընթացքում:
Հուշագրի տակ ստորագրել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել նախագահ Սարգսյանը, վարչապետ Կարապետյանը, Երևանի քաղաքապետը, նաև ՀՅԴ ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը:
ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ևս մեկ հուշագիր ստորագրվել էր 2016 թվականի փետրվարին, ինչի արդյունքում ՀՅԴ-ն կառավարությունում ունեցավ երեք նախարարի և երկու մարզպետի պորտֆել: Թե ինչ պորտֆելներ այս անգամ կունենա քաղաքական ուժը մայիսի 18-ից հետո ձևավորվելիք կառավարությունում, հայտնի կդառնա կոալիցիոն ուժերի խորհրդակցության ընթացքում:
Հուշագրի կարևոր կետերի ու մյուս մանրամասների մասին «Օրակարգ»-ի հիմնական թողարկմանը: