Արցախում պաշտոնապես մեկնարկել է «ԹՈւՄՈ-բանակ»-ը:
Արցախում պաշտոնապես մեկնարկել է «ԹՈւՄՈ-բանակ»-ը: Նորարար տեխնոլոգիաների ստեփանակերտյան կենտրոնում նախագահ Սարգսյանը ծանոթացել է ծրագրի հնարավորություններին, հանդիպել այնտեղ սովորող զինծառայողներին, որոնց թիվը գերազանցում է 200-ը: «ԹՈւՄՈ-բանակ»-ը մեկնարկել էր Դիլիջանում՝ փետրվարին: Այն հնարավորություն է տալիս զինվորներին յուրահատուկ կրթական միջավայրում ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք կբարձրացնեն նրանց մրցունակությունը։