Ադրբեջանում գիտակցում են Պանդորայի արկղը բացելու վտանգները: Հայաստանի տարածքում այլ երկրների ռազմաբազաներ բացելու քննարկումներ այս պահին չկան:
Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի,- ռուսական Ինտերֆաքսին է հայտարարել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանում գիտակցում են Պանդորայի արկղը բացելու վտանգները: Հայաստանի տարածքում այլ երկրների ռազմաբազաներ բացելու քննարկումներ այս պահին չկան: Նման դիմում չունենք նաև ռուսական կողմից,- ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: