Ֆրանսիան ամենածանր ընտրության առաջ է:
Ֆրանսիացիները քվեատուփի մոտ որոշում են, թե նախագահական ընտրարշավի երկու ֆինալիստներից ում գործուղեն Ելիսեյան պալատ: Շատ բարդ է ընտրություն անել ծայրահեղ Մարին Լը Պենի և 39-ամյա Էմանուել Մակրոնի միջև: Ամեն ինչ ավելի խճճվեց նրանց հեռուստաբանավեճից հետո, որի նմանին ֆրանսիացիները երբևէ ականատես չէին եղել: