Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը պատրաստվում են մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ հաթանակի 25-ամյակին:
Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի տարեդարձի հանդիսությունների կենտրոնը Արցախն է, որտեղ հազարավոր հյուրեր են ընդունում՝ Հայաստանից ու արտասահմանից: Արցախի հյուրանոցներում՝ մայիսյան եռատոնի նախօրեին, ամենաճարպիկներին անգամ չի հաջողվում ազատ սենյակներ գտնել: Ստեփանակերտի` Վերածննդի հրապարակում տոնական մեծ համերգ ու հրավառություն է սպասվում: Արցախում է նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Նրան Ստեփանակերտի օդակայանում դիմավորել է հայկական երկրորդ հանրապետության ղեկավար Բակո Սահակյանը: