Միլիոններ պահանջող գազիֆիկացման փոխարեն, գյուղացիները ընտրեցին միլիոններ խնայող այլընտրանքային էներգետիկան:
Միլիոններ պահանջող գազիֆիկացման փոխարեն գյուղացիները ընտրեցին միլիոններ խնայող այլընտրանքային էներգետիկան, և Լեռնամերձը դարձավ հանրապետության առաջին և միակ գյուղը, որի բոլոր տներում արևը շուրջօրյա տաք ջուր է ապահովում: Այս համայնքում նաև սկսել են արևից հոսանք ստանալ: