ԵՄ աջակցությամբ և 13 մլն եվրոյով մարզերում հիմնվելու է գյուղմասնագիտությունների 8 քոլեջ: Բուհերի լիցենզավորումը խստացվելու է:
Վարչապետ Կարեն Կարապետյանին կրթության և գիտության նախարարությունում ներկայացրել են օպտիմալացման և ուսուցիչների աշխատավարձի բարձրացման ծրագրերը: «Արարատյան բակալավրիատ» ծրագրով նախատեսվում է իրականացնել ուսուցիչների վերապատրաստում, վերանայել դասագրքերը, ներդնել օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ: 2018 թվականից ստեղծվելու է ֆիզմաթ դպրոցների ցանց: Դպրոցներում ներդրվելու են ձեռներեցության և ֆինանսական կրթության առարկաները: ԵՄ աջակցությամբ և 13 մլն եվրոյով մարզերում հիմնվելու է գյուղմասնագիտությունների 8 քոլեջ: Բուհերի լիցենզավորումը խստացվելու է: