Հայաստանը ներկա է Եվրամիության օրակարգում, եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրվածի՝ Եվրոպայի դռները հնարավոր է բաց լինեն նաև առանց վիզայի ռեժիմի:
Եվրոպայի օրը շնորհավորելու է եկել մեր երկրի արտգործնախարարը: Հայաստանը ներկա է Եվրամիության օրակարգում, եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրվածի՝ Եվրոպայի դռները հնարավոր է բաց լինեն նաև առանց վիզայի ռեժիմի: Ֆիլհարմոնիկ նվագախումբն է Եվրոպայի օրվան նվիրված համերգով բեմին եղել, կատարել Եվրոպական միության հիմնը: 80 հայ երեխայի նկար համերգին խաղաղությունն է խորհրդանշել: