Միշել Պիեռ Ֆարաոնին ընդունել է հանրապետության նախագահը:
Լիբանանի պլանավորման հարցերով պետնախարարը Երևանում է: Միշել Պիեռ Ֆարաոնին ընդունել է հանրապետության նախագահը: Հայաստանի ու Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը Նախագահ Սարգսյանը լավ առիթ է համարել՝ արժևորելու երկու ժողովուրդների ավանդական ջերմ կապերն ու պետությունների բարեկամությունը: Նախագահը ջերմությամբ է հիշել 2012թ-ին իր պետական այցը Լիբանան և պետնախարարին խնդրել է Լիբանանի նախագահ Միշել Աունին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:
Երկու երկրների տնտեսական կապերի զարգացման, ժողովուրդների բարեկամությունը ամրապնդելու գործում նշանակալի ավանդի համար Հանրապետության նախագահը Միշել Պիեռ Ֆարաոնին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: «Միջպետական կապերն ու բարեկամությունը ամուր են նաև Լիբանանի հայ համայնքի շնորհիվ»,- ասել է Լիբանանի պետնախարարը: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրել է Հայաստանի տնտեսական հնարավորություններն ու ներդրումային միջավայրը և կարծում է, որ լավ պայմաններ են ստեղծվել մեր երկրում բիզնես սկսելու համար: