«Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի» գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը ներկայացրել է թվային հեռուստատեսության ցանցի տեխնիկական բարելավումները:
Հայաստանի ամբողջ տարածքում թվային հեռուստահեռարձակումը կառավարող կայանի նորագույն տեխնիկական հնարավորություններին է ծանոթացել կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի» գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը ներկայացրել է թվային հեռուստատեսության ցանցի տեխնիկական բարելավումները: Երևանի կենտրոնական կայանն ու 210 մարզային հաղորդիչ կայանները մայրաքաղաքի հեռուստադիտողների համար ապահովում են 18 հեռուստատեսային և 1 ռադիո ալիքների, իսկ մարզերի բնակիչների համար՝ 9 հեռուստատեսային և 1 ռադիո ալիքների անվճար հասանելիություն: Շրջայցից հետո խորհրդակցությանը Նախարարն իր նկատառումներն ու դիտողություններն է արել: