Ցուցակի երկրորդ հորիզոնականում շախմատի միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը:
Այսօր երեկոյան կայացել է Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի նիստը, որի օրակարգում Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում ՀՀԿ մասնակցության հարցն էր:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կուսակցության ընտրացուցակը, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով, կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ցուցակի երկրորդ հորիզոնականում շախմատի միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը: «Կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կշարունակի բարեփոխումները», - ասել է Շարմազանովը։