Բրյուսելի և Վիեննայի ֆինանսավորմամբ իրականացվող նախագծի հեղինակներին գյուղնախարար նախարար Իգնատի Առաքելյանը հավաստիացրել է` կառավարությունը նույնպես շահագրգռված է ավելացնել օրգանիկ գյուղատնտեսության բաժինը:
Հայաստանը Եվրամիության միջնորդությամբ սկսում է շուկա փնտրել մեր օրգանական գյուղմթերքի իրացման համար: Ծրագրի առաջին փուլով երկրում վերապատրաստվել է 46 ֆերմեր, որոնք փորձում են էկոլոգիապես մաքուր, առանց պարարտանյութի աճեցված՝ «Էկո» ապրանքանիշով արտադրանք հանել վաճառքի:
Բրյուսելի և Վիեննայի ֆինանսավորմամբ իրականացվող նախագծի հեղինակներին գյուղնախարար նախարար Իգնատի Առաքելյանը հավաստիացրել է` կառավարությունը նույնպես շահագրգռված է ավելացնել օրգանիկ գյուղատնտեսության բաժինը, նաև՝ ֆինանսապես օժանդակել այգեգործից մինչև վերամշակող՝ ավելի շատ եկամուտ բերող այդ գործին: