Ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել պետության ղեկավարը՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել պետության ղեկավարը՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այս խորհրդարանական ընտրությունները ավելին էին, քան բոլոր խորհրդարանական ընտրությունները՝ անկախացումից ի վեր,- ասել է երկրի ղեկավարը՝ ընդգծելով, որ այս ընտրությունների ժամանակ ականատեսն եղանք քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիայի:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին ընտրություններին ակտիվ մասնակցության, քաղաքական ուժերին՝ ակտիվ ու ընդհանուր առմամբ կոռեկտ քաղաքական մրցակցության համար, ասել, որ բոլորս միասին ենք կառուցելու ավելի ամուր, ավելի ուժեղ և զարգացող պետություն: