Նախընտրական խոստումներ, բայց առանց ամենակարևոր հարցի պատասխանի՝ ինչպե՞ս, ինչի՞ հաշվին:
Նախընտրական խոստումներ, բայց առանց ամենակարևոր հարցի պատասխանի՝ ինչպե՞ս, ինչի՞ հաշվին: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մանրամասն ուսումնասիրել է քարոզարշավի մասնակից 9 քաղաքական ուժերի ծրագրերի տնտեսական մասը ու պնդում է՝ դաշինքներն ու կուսակցությունները հիմնականում չեն խուսափել պոպուլիզմի գայթակղությունից: Անիրատեսական խոստումների կողքին կան նաև ողջախոհ տնտեսական առաջարկներ, բայց տոկոսային համամասնության մեջ դրանք զգալի զիջում են: