Ընտրությունների նախաշեմին ընդհանուր մթնոլորտի խիստ քաղաքականացում է արձանագրել հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը
Ընտրությունների նախաշեմին ընդհանուր մթնոլորտի խիստ քաղաքականացում է արձանագրել Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ). պարզվում է՝ քարոզարշավին հետևում է բնակչության 75 տոկոսը:
Մարտի 17-ից 24-ը Շանթ հեռուստաընկերության պատվերով կատարված հարցման տվյալով՝ ընտրություններից 1 շաբաթ առաջ ավելի է սրվել պայքարը առաջատար քաղաքական ուժերի՝ «Ծառուկյան» դաշինքի և Հանրապետականի միջև: Կուսակցությունների վարկանիշային թեկնածուների աջակցության հիման վրա հաշվարկված վարկանիշով՝ ՀՀԿ-ն 8 տոկոսային կետով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին՝ հավաքելով 44 տոկոս՝ «Ծառուկյան» դաշինքի 36 տոկոսի դիմաց: