Օզդեմիրը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները հաջողել են վախի մթնոլորտ ստեղծել ժողովրդի շրջանում ինչպես երկրում, այնպես էլ Գերմանիայի թուրքական համայնքում:
Բունդեսթագի ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկել կառավարման նախագահական համակարգին և թույլ չտալ նախագահ Ռեջեփ Էրդողանի լիազորությունների ընդլայնում: Օզդեմիրը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները հաջողել են վախի մթնոլորտ ստեղծել ժողովրդի շրջանում ինչպես երկրում, այնպես էլ Գերմանիայի թուրքական համայնքում: