Միջազգային միջնորդները Հանրապետության նախագահին տեղեկացրել են Բաքվում ունեցած հանդիպումների մասին, կարևորել բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը:
Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում են: Իգոր Պոպովին, Ռիչարդ Հոգլանդին, Ստեֆան Վիսկոնտիին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նրանք քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել շփման գծում տիրող իրավիճակին:
Միջազգային միջնորդները Հանրապետության նախագահին տեղեկացրել են Բաքվում ունեցած հանդիպումների մասին, կարևորել բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև Վիեննայում և Սանկտ- Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: