Երևանում այսօր ամփոփել են տեքստիլի զարգացման այն ծրագիրը, որի շնորհիվ տեղական 8 ձեռնարկություն 5900-BC ապրանքանիշի ներքո համախմբվել ու հագուստի մի քանի հավաքածու է արտադրել, նաև արտահանել, հիմնականում ռուսական շուկա:
Երևանում այսօր ամփոփել են տեքստիլի զարգացման այն ծրագիրը, որի շնորհիվ՝ տեղական 8 ձեռնարկություն 5900-BC ապրանքանիշի ներքո համախմբվել ու հագուստի մի քանի հավաքածու է արտադրել, նաև արտահանել, հիմնականում ռուսական շուկա: Դիզայներական գործերն այնքան բարձր կարգ ունեն, որ նույնիսկ հայտնի մոդելյոր Վալենտին Յուդաշկինն է մեր վարպետներին պատվեր տվել: ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ներքո, Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ իրականացվող այդ ծրագիրը կշարունակվի: Համագործակցության նոր պայմանագրով Հայաստանը կփորձի դրսի շուկաներում ներկայացնել նաև մեր կոշկեղենը: